ՀԷՑ-ը վերցրիք, լույսն էլ հետը տարաք
ՀԷՑ-ը վերցրիք, լույսն էլ հետը տարաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
«ՀԷՑ-ը «պետականացնելու» գործընթացը դեռ չավարտված՝ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով զգում են դրա հետևանքները՝ ոչ թե խոստումներով, այլ մութ բնակարաններով։
Երեկվանից Աբովյան քաղաքում մարդիկ ժամերով հոսանք չունեն։ Ամառվա շոգին՝ առանց հոսանքի, առանց նորմալ կենցաղային պայմանների, շատերի համար նույնիսկ լողանալու հնարավորության։ Սառնարանները չեն աշխատում, տեխնիկան անջատված է, մարդկանց առօրյան՝ խաթարված։
Իշխանությունը ՀԷՑ-ի շուրջ խոսում էր «արդյունավետ կառավարումից» ու «պետական շահից»։ Բայց քաղաքացուն ձեր գեղեցիկ ձևակերպումները չեն հետաքրքրում, երբ իր տանը լույս չկա։
«Պետականացնելը» դեռ կառավարել չի նշանակում»։