Բեռնում...
Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն
18-08-2025 19:00 | Լուրեր

Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Թրամփը նրան դիմավորել է Արևմտյան թևի մուտքի մոտ, որտեղ գտնվում է նախագահի վարչակազմը։

Եվրոպական առաջնորդները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել էին Սպիտակ տուն ավելի վաղ։

Սկզբում կկայանա Զելենսկու և Թրամփի հանդիպումը, ապա նրանց կմիանան եվրոպացի առաջնորդները և Ռյուտեն։

Զելենսկիի հետ են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Թրամփից բացի, ամերիկյան կողմից ներկայացված են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Քիթ Քելոգը, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227505