Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման՝ տարածքների և Զապորոժիեի ատոմակայանի հարցը քննարկելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունից։
Ուկրաինայի ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Կիևը հույս ունի ստորագրել խաղաղության ծրագիր, որը բաղկացած է 20 կետից։