Բեռնում...
Զելենսկին հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյի նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին
18-02-2026 15:24 | Լուրեր

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյի նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին

Ուկրաինան անձնական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ. համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Կիրառել անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) ֆիզիկական անձի նկատմամբ՝ համաձայն հավելվածի», – ասվում է փաստաթղթում։

Հրամանագրում կա կետ, որում հիշատակվում է Լուկաշենկոն։ Նրա նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, բիզնեսին և պետական ​​գնումներին մասնակցելու արգելք, Ուկրաինա մուտքի սահմանափակում, լիցենզիաների և առևտրային համաձայնագրերի կասեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության փոխանցման արգելք և այլ սահմանափակումներ։

Աղբյուր՝ AntiFake.am