Զելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաինայի հակամարտnւթյnւնը կարգավորելու նրա ունակությունը. Պեսկով
Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հարցեր են առաջացնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համարժեք որոշումներ կայացնելու նրա կարողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու Սուրբ Ծննդյան ելույթը, որում նա մահ է մաղթել մեկին։
Կրեմլը նշել է, որ դա անկիրթ և դառնացած ուղերձ է, և որ Զելենսկին, ընդհանուր առմամբ, ոչ այնքան ադեկվատ մարդու տպավորություն է թողնում։
Ավելի վաղ Զելենսկին իր Սուրբ ծննդյան ուղերձում, հայտարարել է, որ մահ է ցանկանում ինչ-որ մեկին:
«Ռուսները անաստված են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ», – ասել է Ուկրաինայի նախագահը։