Եթե դեմ ես Նիկոլին, պետք է դատվես. Վահե Մովսիսյանն՝ իշխանությունների դիրքորոշման մասին
Այս իշխանությունները բոլոր կարմիր գծերը հատելով ներկայում ստեղծել են բռնապետություն, որտեղ հանգիստ կարող են սրբազանի, յուրաքանչյուր փոդքասթի վարողի ձերբակալել, այսօր հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Վահե Մովսիսյանը՝ հավելելով, որ այսօր ով քննադատում է իշխանությանը, կարող է հայտնվել բանտում։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով դեմ է Փաշինյանի հայացքներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, կարող է զրկվել ազատությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հենց ինքն է իշխանությունը։
«Այստեղ ուղիղ բռնապետության մասին է խոսքը, եթե դու դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետք է դատվես, անկախ նրանից, թե դու ընտրված համայնքապետ ես, Սրբազան ես, որը ծառայում է Սուրբ Առաքելական եկեղեցուն, թե սովորական քաղաքացի ես»,-ասաց Մովսիսյանը։