Բեռնում...
ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում. «Հրապարակ»
17-06-2026 10:26 | Մամուլի տեսություն

ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։

Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած և հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող և այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետևանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաև՝ բեռնափոխադրողները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։