Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում Օմանի ափերի մոտ բեռնատար նավի վրա կրակ է բացվել։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը ստացել է միջադեպի մասին հաղորդում, ըստ որի՝ Օմանի Դահիտ քաղաքից 7.5 ծովային մղոն հեռավորության վրա անհայտ արկը հարվածել է բեռնատար նավի աջ կողմին», – ասված է հայտարարության մեջ։