Բեռնում...
Կանադայի վարչապետը Թրամփի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը
25-06-2026 23:45 | Լուրեր

Կանադայի վարչապետը Թրամփի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին և Մերձավոր Արևելքում (ներառյալ Իրանին) տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Զրույցի մասին հաղորդում է CTV News-ը։

Ըտս վարչապետի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգության ինչպես ընթացիկ, այնպես էլ ավելի երկարաժամկետ հարցերին և հեռախոսազրույցը գնահատվել է «կառուցողական»։

Քարնին հստակեցրել է, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ CUSMA առևտրային համաձայնագրի թեման այս զրույցի ընթացքում չի բարձրացվել։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է նաև, որ Կանադան կշարունակի աշխատանքը ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ՝ եռակողմ առևտրային համաձայնագրի «արդիականացման» ուղղությամբ, սակայն չի համաձայնի ոչ շահավետ պայմանների:

Նա հավելել է, որ վերջնական համաձայնությունը պետք է լինի «իրական գործարք», որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը։

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ բանակցային գործընթացը բավականին բարդ է և կարող է արագորեն փոխել դինամիկան, սակայն վերջնական որոշումները, ամենայն հավանականությամբ, կընդունվեն պետությունների ղեկավարների մակարդակով։

Քարնին ընդգծել է, որ թարմացված համաձայնագիրը պետք է ապահովի կայունություն բիզնեսի ու աշխատողների համար, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական աճ տարածաշրջանում։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի հետ Կանադայի առևտրի զգալի մասը մնում է անմաքս՝ չնայած առկա տարաձայնություններին։