Բեռնում...
Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար
15-04-2026 18:29 | Լուրեր

Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար

Այսօր երեկոյան Լիբանանում կհայտարարվի հրադադար։ Այս մասին «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ հրադադարը հնարավոր կլինի Իրանի ճնշման շնորհիվ։ Նա նշեց, որ կհայտարարվի մեկշաբաթյա հրադադար, որը կտևի մինչև իրանա-ամերիկյան հրադադարի ավարտը։ Իրանցի պաշտոնյան նաև չբացառեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է սաբոտաժի ենթարկել հրադադարը։

Աղբյուր՝ AntiFake.am