Բեռնում...
Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր. շարքային մի ձելեց էր. Ռուբեն Մելիքյան
20-04-2026 23:44 | Կարծիք

Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր. շարքային մի ձելեց էր. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Երբ 2016 թվին տեղափոխվեցի Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության, սկսեցի ուսումնասիրել ադրբեջանա-թուրքական քարոզչական նառատիվները հայերի մասին։ Կարմիր թելով անցնում էր մի միտք՝ հայերը պատիվ ու սրբություն չունեն, հանուն նյութականի՝ պատրաստ են ուրանալ ամեն ինչ։ Այս նառատիվը ներկայացնող բազում տեքստերից մեկում – լավ եմ հիշում – մի ուշագրավ միտք կար՝ հանուն փողի ու բիզնեսի՝ հայերը պատրաստ են ուրանալ նույնիսկ սեփական անունը։

Այս զզվելի տեքստերի վրա ծիծաղում էի։ Մտածում էի՝ է՞ս ինչ ստեր են հորինել մեր ազգի մասին։
Ցավոք, վերջին տարիներին առիթ ունեմ կոնկրետ օրինակներով համոզվել, որ առանձին մարդկանց պարագայում դժվար է վիճել թշնամական քարոզիչների հետ։

Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։
Դե ինչ, ընդունենք ի գիտություն ու գնանք առաջ։ Փաստենք, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ունենք հերթական լավ օրինակը. բարձր անուն վաստակելն ավելի հեշտ է, քան այդ անունը բարձր պահելը։

Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձելեց էր»։

Աղբյուր՝ AntiFake.am