Դավիթ Ղազինյանն և՛ պայքարող է և՛ ինտելեկտուալ է բառի ամենաիսկական իմաստով, ով հստակորեն մերկացնում էր ՀԷՑ-ի վերաբերյալ ռեժիմի ողջ ապօրինությունները
Վաղուց նկատելի է, որ ռեժիմը ու նրա պարագլուխը քաղաքական բռնաճնշումների համատեքստում հատկապես անհանդուրժող են պայքարող և ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող անհատների նկատմամբ: Դավիթ Ղազինյանն և՛ պայքարող է և՛ ինտելեկտուալ է բառի ամենաիսկական իմաստով, ով հստակորեն մերկացնում էր հատկապես ՀԷՑ-ի շուրջ տեղի իրադարձությունների ասպեկտում ռեժիմի ողջ ապօրինությունները: Ազատություն Դավիթին և բոլոր քաղաքական բանտարկյալներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Աղբյուր՝ AntiFake.am