ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսել
Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Այս մասին գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան X-ի միկրոբլոգում։
«Ինչպես Եվրախորհրդարանը վաղուց է կոչ անում, անդամ պետությունները կանաչ լույս են վառել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի համար»,-նշել է նա՝ նկատելով, որ դա տեղի է ունենում Ռուսաստանի ագրեսիային, սպառնալիքներին և ահաբեկմանը հակազդելու ֆոնին։