Բեռնում...
Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր
15-04-2026 17:04 | Լուրեր

Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։