Բեռնում...
Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը
13-04-2026 15:15 | Լուրեր

Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
​Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։

Որոշ լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները:

Աղբյուր՝ AntiFake.am