Բեռնում...
Ապրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
20-04-2026 15:12 | Լուրեր

Ապրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը

Մեկնարկը՝ 20:00 Հանրապետության հրապարակից

Երթուղի․ Ամիրյան փողոց –
Մաշտոցի պողոտա –
Բաղրամյան պողոտա –
Կիևյան փողոց –
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։

Աղբյուր՝ AntiFake.am