Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:
Հիշեցնենք՝ այսօր՝ 2026 թվականի ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ) Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին և հետագայում սպանեցին մոտ 250 հայ մտավորականների, գործիչների և հոգևորականների:
Աղբյուր՝ AntiFake.am