Շունշանգյալը դու ես, քո ամբողջ թիմն է. Զուրաբյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել անձիշխանություն, ոչնչացնում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կազմաքանդում է եկեղեցին, ամենուրեք սերմանում է պառակտում։ Սա է Փաշինյանի կառավարման ժառանգությունը»,- ՀԱԿ արտահերթ համագումարում ասաց ՀԱԿ փոխնախագահ, առաջիկա ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանըլ
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ նա ասաց. «Հիմա էլ ասում է՝ ով քվեարկի, մի քանի ուժի անուն է թվարկում... չեմ հավատում, որ այդքան շունշանգյալ կա, որ այդ մարդկանց օգտին կարող է քվեարկել։ Եթե ինքն այդ արտահայտությունն օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, կհամարեի ներելի, բայց երբ ինքն այդ արտահայտությունն օգտագործում է սեփական ժողովրդին բնորոշելու համար, դա բնորոշում է Փաշինյանի ամբողջ պատկերը։
Տո շունշանգյալը դու ես։ Ես ինձ իրավունք եմ վերապահում իրեն ասեմ սա՝ շունշանգյալը դու ես, քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել՝ արկածախնդիր, տգետ, ապաշնորհ շունշանգյալի ձեռքը։
Սա մեզ համար աններելի, անընդունելի վերաբերմուք է։ Հայ ժողովրդին այսպես չի կարելի վերաբերվել, պետք է սիրել, գուրգուրել»։
Այնուհետև Զուրաբյանը հայտարարեց, թե ինչ են խոստանում քաղաքացիներին. «Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը հենվելով իրատեսության, ռազմավարական հաշվարկի վրա՝ կապահովի Հայաստանի անվտանգությունը, որը մշտապես եղել է ինքնիշխան, խաղաղության կողմնակից, որը գիտի՝ ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ, պաշտպանել մեր անկախությունը, որը կարող է Հայաստանի զարգացմանն ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսինն է մեր ծրագրի մեխը՝ Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վերջնական ավարտ»։
Աղբյուր՝ AntiFake.am