Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու
Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով կասեցնելու որոշմանը, սակայն հրադադարը չի ներառում Լիբանանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իսրայելը թիկունք է կանգնում ԱՄՆ-ի քայլին՝ պայմանով, որ Թեհրանն անհապաղ բացի նեղուցը և դադարեցնի հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ:
Աղբյուր՝ AntiFake.am