Բեռնում...
Իրանական կողմն ակնարկել է՝ տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են այդպիսին. Իրանագետը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության արձագանքի մասին
16-05-2026 19:51 | Կարծիք

Իրանական կողմն ակնարկել է՝ տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են այդպիսին. Իրանագետը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության արձագանքի մասին

«Ուշագրավ է, որ իրանական կողմը շեշտել է Հայաստանի հատկապես պատմական և քաղաքակրթական հինավուրց ավանդույթի հանգամանքը՝ դրանով փաստացի ակնարկելով, որ տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են այդպիսին»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանության արձագանքին՝ «Եվրատեսիլի» մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։

Հիշեցնենք, որ դեսպանատունը գրել էր. «Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնել է նրա կողքին»։

Աղբյուր՝ AntiFake.am