Լրատվամիջոցները բացահայտել են, թե իրականում ինչպես են Իսրայելում վերաբերվում Իրանի հետ հրադադարին
Իսրայելը դժգոհ է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
«Իսրայելցի պաշտոնյաները մտահոգված են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված ժամանակավոր հրադադարի պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը կպահպանի հրադադարը՝ հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին, սակայն դժկամությամբ, քանի որ Թել Ավիվը դեռևս ունի նպատակներ և խնդիրներ, որոնց Իսրայելը կցանկանար հասնել ռազմական ճանապարհով։
Աղբյուր՝ AntiFake.am