Բեռնում...
Թրամփի վարչակազմում հայտարարել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի խիստ պայմանների մասին
12-06-2026 23:14 | Լուրեր

Թրամփի վարչակազմում հայտարարել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի խիստ պայմանների մասին

Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը ներառում է խիստ պայմաններ, որոնք նախատեսում են իրանական միջուկային ծրագրի ապամոնտաժում և «Թեհրանի կողմից ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցում», հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Պաշտոնյան ասել է, որ Իրանն իբր համաձայնել է հետևյալ դրույթներին. միջուկային նյութերի ոչնչացում և դուրսբերում, միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում, սառեցված միջոցներին հասանելիության բացակայություն մինչև պայմանների կատարումը, Հորմուզի նեղուցի բացում, ինչպես նաև զինված խմբավորումների ֆինանսավորման դադարեցում։

Նա առաջարկվող ձևաչափն անվանել է «պարտավորությունների կատարման վրա հիմնված գործարք»։