Բեռնում...
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Ղահրամանյան
22-06-2026 18:17 | Կարծիք

Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը գրել է.

«Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։

Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից ոը հետևություներն ինքներդ արեք։

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը գործողության մեջ։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն էր պահպանել Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև փոխանցել դրանք ապագա սերունդներին»։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նշվում է, որ միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել «Իրևան մարզական ակումբի մարզիկները», իսկ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին» և որ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ հայր ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։

Ադրվեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ Բաքուն անեբաբարձր` պետական մակարդակով, զավթողական նկրտումներ ունի ու սա է իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը։

Հիշեցնեմ` երկու օր առաջ նույն օրակարգով փառատոն էր անցկացվել Նախիջևանում։

Այսօր նաև տեղեկացանք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Թե սա ինչ պոտենցիալ երևացող ու չերևացող ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի ինտերնետ հաղորդակցության և ՏՏ անվտանգության համար, թերևս մասնագետները մեկնաբանեն»։

Աղբյուր՝ AntiFake.am