Դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ տեղի ունեցողը ցուցադրական խոշտանգում է․ Ֆիդանյան
Լրագրող, հաղորդավար Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ տեղի ունեցողը ցուցադրական խոշտանգում է։
Սուրբ Աննա եկեղեցում փաշինյանական սադրանքի արդյունքում կալանքի տակ գտնվող և բազմաթիվ հիվանդություններ ունեցող դպրոցական Դավիթ Մինասյանի մոտ, ազգակործան պատուհասի թիկնապահի հարվածի արդյունքում հայտնաբերվել է ուղեղի ցնցում։ Սակայն դա բնականաբար որևէ ազդեցություն չունի միտումնավոր կերպով հազարավոր երիտասարդներին մսաղացի ուղարկած, հղի կնոջը ու չծնված երեխային սպանած, Հայաստանի բանտերը հարյուրավոր քաղբանտարկյալներով լցրած փաշինյանական ռեժիմի վրա։ Իրականում այն ինչ կատարվում է Դավիթ Մինասյանի նկատմամբ, դա ցուցադրական բնույթի համակարգված խոշտանգում է, միտված հասարակությանը հերթական անգամ հղելու այն պարզ ուղերձը, որ այս մարդիկ չունեն որևէ տեսակի կարմիր գիծ և հարկ եղած պարագայում պատրաստ են քայլել բոլորի վրայով, լինի դա հղի կին, քաղաքական հակառակորդ, թե սովորական դպրոցական տղա»։
Աղբյուր՝ AntiFake.am