Բեռնում...
2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը․ Զաքարյան
02-04-2026 16:51 | Կարծիք

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ:

Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին:

1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:

10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական բանակը կասեցրեց ու հետ մղեց ադրբեջանական ներխուժումներն ու ներխուժման փորձերը՝ բացառությամբ հարավային սահմանագծի փոքր հատվածի: Այդ օրերին, հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով: Հաղթական տրամադրություններն ու սեփական երկրի նկատմամբ ունեցած հպարտությունը համակել էր աշխարհի հայությանը:

2016թ. ապրիլյան այդ 4 օրերի ընթացքում մենք կորցրեցինք 75 հայորդի՝ 61 զինծառայող (որոնց կեսը սպաներ են եղել), 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:

Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև»:

Աղբյուր՝ AntiFake.am