Սերբիայում դադարեցվել է բոլոր գնացքների երթևեկությունը
«Srbijavoz» ընկերությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 04:15-ին «Infrastruktura železnice Srbije» ընկերությունը մինչև հաջորդ ծանուցումը դադարեցրել է Սերբիայի Հանրապետության երկաթուղային ցանցով բոլոր գնացքների երթևեկությունը, հաղորդում է RTS-ը:
Երթևեկության դադարեցման պատճառը դեռևս անհայտ է:
Այսօր վաղ առավոտյան Պոժեգա քաղաքում կանգնեցվել է Բարից Բելգրադ ուղևորվող միջազգային գնացքը:
«Srbijavoz»-ից հայտնել են, որ ուղևորների համար Պոժեգայից Բելգրադ տեղափոխումը կազմակերպվել է ավտոբուսներով:
Աղբյուր՝ AntiFake.am