Բեռնում...
Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են
14-04-2026 14:33 | Լուրեր

Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Լեհական Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 5-ական միավորով առաջատարներից թվում են:

4,5 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը հավաքել են 4 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին:

Աղբյուր՝ AntiFake.am