Պատերազմի թեժ փուլն ավարտելու համար Ուկրաինան պետք է իր զորքերը դուրս բերի Դոնբասից․ Կրեմլ
«Հատուկ ռազմական գործողության» թեժ փուլն ավարտելու համար Ուկրաինան պետք է իր զորքերը դուրս բերի Դոնբասից, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, Ռուսաստանը որևէ ժամկետ չի սահմանում Ուկրաինայի համար։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը մինչև բոլոր նպատակների իրականացումը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Կիևը պետք է իր զորքերը դուրս բերի Դոնբասից. «Ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից կնպաստի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման անցմանը»,- ասել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am