Ինչու՞ Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի գործով նախնական դատալսումները։ Սակայն այս գործը չի շարունակի քննել Սարգիս Դադոյանը։
Դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ տեղեկացնելով, որ այս գործով եղել է քննչական խմբի անդամ։
Նա հայտնեց, որի նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այս քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս հայտնաբերել է, որ գործում առկա է որոշում՝ քննչական խմբի վերաբերյալ, որում ներգրավված է եղել նաև ինքը։
Դատական նիստն ավարտվեց:
Աղբյուր՝ AntiFake.am