Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական «ստվերային նավատորմի» տանկերների ուղղությամբ իրականացված հարվածները։
«Սա արդեն նույնիսկ ծովահենություն չէ։ Ծովահենները գոնե թալանում են և իրենց են վերցնում։ Իսկ այստեղ՝ ոչ իրենց, ոչ էլ մարդկանց», — հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը համագործակցում է տարբեր խմբավորումների հետ՝ այդ թվում աֆրիկյան ծայրահեղական խմբերի։