Բեռնում...
Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան
28-10-2025 22:12 | Լուրեր

Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան

Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Այդ մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը

«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։

Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով՝ հնարավո՞ր է ենթադրել՝ ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել։

Աղբյուր՝ AntiFake.am