Բեռնում...
Հարցումները ցույց են տալիս ազգակործան պատուհասի խորացող հիստերիան. Մինասյան
23-05-2026 14:22 | Լուրեր

Հարցումները ցույց են տալիս ազգակործան պատուհասի խորացող հիստերիան. Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը գրել է.

«Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել

1․ Հարցումն իրականացվել է մայիսի 5-11 ին, երբ քարզարշավը մեկնարկել է միայն մայիսի 8-ին։ Մինչդեռ Գելափի հարցումները կատարվել են մայիսի 20-21 ին։

2․ Ըստ հրապարակման չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 20% -ը, իսկ հրաժարվել է պատասխանից հարցվածների 23%-ը։ Մինչդեռ մայիսի 22-ին հրապարակված Գելափի հարցման արդյունքներով չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 8% -ը, իսկ հրաժարվել են պատասխանից հարցվածների 8․6%-ը։

IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածք է»:

Աղբյուր՝ AntiFake.am