Բեռնում...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի
09-05-2026 12:53 | Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։

Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված ու հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական հարթակը։

Աղբյուր՝ AntiFake.am