Նիկոլի օրոք վարչական խախտման համար մարդ կարող է հոգեբուժարանում հայտնվել և այնտեղից մահացած դուրս բերվել
AntiFake.am-ի լրագրող-հաղորդավար, պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«նիկոլի օրոք վարչական խախտման համար մարդ կարող է հոգեբուժարանում հայտնվել և այնտեղից մահացած դուրս բերվել:
ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար մարդուն ձերբակալել, վրան քրեական գործ են կարել (արարքը վարչական պատասխատվություն է ենթադրում), հետո տարել հոգեբուժարան, որտեղից վերջինս այլևս դուրս չի եկել: Փաստորեն Հայաստանն այլևս մի երկիր է, որտեղ նիկոլի օրոք՝ պաստառ պոկելու համար մարդուն կարող են հոգեբուժարան հասցնել, որտեղից մարդ այլևս կարող է դուրս չգալ: Մարդու վրա վարչական իրավախախտման համար քրեական գործ հարուցելը դա քաղաքական մոտիվներով զուգորդված դասական բռնաճնշում է: Ողբերգության հետևանքով մահացած Արմեն Հովհաննիսյանը ռեժիմի և մասնավորապես քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անպատժելի մահակ դարձած իրավապահ համակարգի հերթական զոհն է»։
Աղբյուր՝ AntiFake.am