Բեռնում...
ԱՄՆ ներկայացուցիչները չեն մեկնի Օման՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
11-07-2026 22:43 | Լուրեր

ԱՄՆ ներկայացուցիչները չեն մեկնի Օման՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար

Ամերիկյացի բանակցողները չեն մեկնի Օման՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը կապ կպահպանի Օմանի և Կատարի ներկայացուցիչների հետ, հաղորդում է CBS-ը։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր բանակցային թիմին՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, փեսայի՝ Ջարեդ Քուշների, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։

«Փոխնախագահը չի մասնակցի Օմանում կայանալիք Իրանի վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաև Ռուբիոն, Քուշները կամ Ուիթքոֆը։ Ամերիկյան տեխնիկական բանակցային թիմ նույնպես չի լինի։ Այնուամենայնիվ, ըստ ամերիկացի պաշտոնյայի, ԱՄՆ-ն կշարունակի հեռակա կապ պահպանել Օմանի և Կատարի պաշտոնյաների հետ, մինչ բանակցությունները շարունակվում են», – սոցիալական ցանցերում գրել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։