Բեռնում...
«ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում Իրանի ափերից»․ Իրանի դեսպանը պատճառը նշել է
22-08-2026 23:04 | Լուրեր

«ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում Իրանի ափերից»․ Իրանի դեսպանը պատճառը նշել է

Իրանի դեսպան Ռուսաստանում Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումների պատճառով իր ավիակիրները հեռու է պահում Իրանի ափերից։

Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերն այժմ գտնվում են միջազգային ջրերում՝ Իրանի տարածքային ջրերից զգալի հեռավորության վրա։

Ջալալին նշել է, որ մարտին Իրանը վնասել էր ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը՝ այդպիսով ԱՄՆ-ին ազդանշան ուղարկելով։ Նրա խոսքով՝ դրանից հետո իրանական զինված ուժերը բազմիցս հայտարարել են ամերիկյան նավատորմի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների արձակման մասին։

Իրանի դեսպանը ենթադրել է, որ Վաշինգտոնը ստացել է այդ ազդանշանը, և հաշվի առնելով ամերիկյան նավերի վիճակի մասին հաղորդումները՝ Իրանին, հավանաբար, այլևս անհրաժեշտություն չկա դրանց ուղղությամբ հարվածներ հասցնելու։