Բեռնում...
Հալաբյան փողոցում նորածին է հայտնաբերվել․ ոստիկանները տեղափոխել են նրան հիվանդանոց
10-08-2026 23:25 | Լուրեր

Հալաբյան փողոցում նորածին է հայտնաբերվել․ ոստիկանները տեղափոխել են նրան հիվանդանոց

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ահավոր սարսափելի իրավիճակ է տեղի ունեցել։

Արզումանյան 4 շենքի ետնամասում անհայտ անձը նորածին երեխային՝ դեռ պորտալարը չկտրված վիճակում, թողել է և հեռացել։

Բարեբախտաբար, տեղի բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նկատել է երեխային և անմիջապես ահազանգել ոստիկանություն։ Ոստիկանների օպերատիվ և հմուտ գործողությունների շնորհիվ նորածնին հասցրել են հիվանդանոց։

Այս պահին, ցավոք, տեղեկություն չունեմ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ։

Հուսանք՝ փոքրիկը կկարողանա հաղթահարել այս ծանր փորձությունը և կապրի առողջ ու ապահով կյանքով»:

Աղբյուր՝ AntiFake.am