Բեռնում...
Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում․ Շարմազանով
10-01-2026 13:47 | Կարծիք

Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Փաստերի հիշեցում…

Ուղիղ երեք տարի առաջ, 2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։ Այս ամենը հրապարակային արձանագրել է նույնիսկ Ադրբեջանի ղեկավարը։ Սա է եղել հայանպաստ բանակցությունը,ո չ թե նիկոլիզմի բանակցածը՝ կատարել Ադրբեջանի պահանջները։

Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»։

Աղբյուր՝ AntiFake.am