Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանությունները հերթական անգամ թիրախավորել են ՀՅ Դաշնակցությանը։ Նշվում է, որ ՔՊ խմբակցության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է. «Դաշնակցականությունը պետք է մինչև արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»։
Թերթը պնդում է, որ դրան հետևել է իշխանական քարոզչության համակարգված գրոհ, ինչը համապատասխանում է «ամենայն ազգայինի» դեմ պայքարին, ներառյալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ «բացահայտ պատերազմը»։ «Փաստ»-ի գնահատմամբ՝ իշխանական հռետորաբանությունն ունի «ֆաշիստական» բնույթ, իսկ նույն քպականը ՀՅԴ-ին անվանել է «աղետաբեր», «կոնֆլիկտածին»։