Արդարադատությունը բռնաբարում են բոլորիս աչքի առաջ․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
««Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ»,- երեկ դատարանում հայտարարում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության՝ ձևակերպելով շինծու գործի էպիկրիզը:
Արդարադատությունը բռնաբարում են բոլորիս աչքի առաջ՝ ամենքիս հասկացնելով, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու՝ կառավարության գլխավոր կաբինետը զբաղեցնողի քմահաճույքը:
Արդարադատությունը և բանականությունը, օրենքն ու բարոյականությունը հուշում էին, որ երեկ Ծառուկյանը տուն պետք է գնար ու այդ փաստը ժողովրդի մոտ մի փոքր հույս կարող էր ծնել արդարադատության հանդեպ:
Բայց էլ ինչ ֆարս՝ առանց արդարադատությանը ցույց տրված «դեղին քարտի». երեկ երկարաձգվեց Ծառուկյանի ընկեր ու բոլորիս մտերիմ Սեդրակ Առուստամյանի կալանքը, Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի նոյեմբերի 4-ին:
Սակայն խնդիրն այլևս ամսաթիվը չէ. քաղաքական միջավայր է պետք փոխել, եթե ուզում ենք մեր քաղկալանավոր ընկերները լինեն ազատության մեջ, ու եթե ձգտում ենք փշրված տեսնել ռեպրեսիվ մեքենայի մարդակուլ երախը»:
Աղբյուր՝ AntiFake.am