Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Արթիկ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում սպասվում է լուրջ մրցակցություն. թեկնածու են գործող համայնքապետը, «Ապրելու երկիր»-ից գործարար Արթուր Աստոյանը, նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը և «Հայրենիք»-ից Լևոն Վահրադյանը։
Թերթի տեղեկություններով, հիմնական պայքարը կլինի գործող համայնքապետի ու Արթուր Աստոյանի միջև, վերջինիս աջակցում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։
Նշվում է, որ հետընտրական ընդդիմադիր միավորման դեպքում հնարավոր է Արթիկում ՔՊ-ին զրկել իշխանությունից, սակայն վճռորոշ է ընդդիմադիր թիմերի ամրությունը, քանի որ, ըստ թերթի, նախկինում իշխանությունները տարբեր եղանակներով «գողացել» են ընդդիմադիր ավագանու անդամների։