Բեռնում...
Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ Շարմազանով
21-10-2026 12:02 | Կարծիք

Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»։

Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց… Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։

Երբ Երեւանում Արցախի հերոսներին էին կալանավորում, իսկ Ստեփանակերտում ՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։

Երբ Փաշինյանն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ Արցախը հանձնողի շտաբ։

Երբ հանձնվեց Լաչինն ու Աղավնոն։ Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ ՀՀ կառավարիչները սկսեցին բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։

Երբ նուն Փաշինյանը Պրահայում,Բրյուսելում,Ռեկյավիկում, ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց արբանյակներն արցախցիներին Ադրբեջանում ինտեգրման կոչեր էին անում։

Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում «ձեռքերը լվաց» Արցախից։

Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Փաշինյանի ու ՔՊ-ի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ապազգային քայլը»։

Աղբյուր՝ AntiFake.am