Բեռնում...
Ընդդիմադիր լինելը Հայաստանում փաստացի դարձել է ռիսկային. Հենրիխ Դանիելյան
08-12-2025 23:29 | Կարծիք

Ընդդիմադիր լինելը Հայաստանում փաստացի դարձել է ռիսկային. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.

«Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք, մասնավորապես երիտասարդները, պետք է ունենան իրական խոսքի ազատություն՝ արտահայտելով իրենց կարծիքները, դիրքորոշումները, քննադատությունները և բազմազան մեկնաբանությունները՝ լիովին համապատասխանելով երկրի Սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի օրենքով ունի ազատ խոսքի և ազատ արտահայտվելու իրավունք, և ոչ մի ձևով չպետք է ենթարկվի քաղաքական հետապնդման, ճնշման, ապօրինի կալանքի կամ, ինչպես վերջին օրերին տեսնում ենք, անգամ ֆիզիկական հաշվեհարդարի։

Այս զարգացումները վկայում են, որ մեր երկրում ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը մտել են վտանգավոր անկման փուլ։ Ընդդիմադիր լինելը Հայաստանում փաստացի դարձել է ռիսկային՝ հակասելով ժողովրդավարական կառավարման բոլոր նորմերին ու արժեքներին։

Հայաստանում պետք է անպայման վերականգնվի հանդուրժողականության և բազմակարծության մշակույթը, որպեսզի պետական պաշտոնյան հստակ գիտակցի․
նա հաշվետու է ժողովրդին, ոչ թե պետք է իրեն քննադատողներին բանտարկի, վախեցնի կամ բռնության ենթարկի։

Ժողովրդավարության հիմքն ազատ խոսքն է, իսկ ազատ խոսքի ճնշումը երկրի թուլացման ամենավտանգավոր նախանշաններից։

#H_Danielyan

Աղբյուր՝ AntiFake.am