Բեռնում...
Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու
13-11-2025 21:30 | Կարծիք

Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «խուլիգանության» անհիմն պատրվակով կալանավորելու փորձը ակնհայտ ապօրինի է և ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։ Իրականում այս շինծու քրեական գործը Նիկոլի արձագանքն է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ և պատմական ուղիղ եթերին, որը իշխանության համար եղել է և մնում է շատ ցավոտ։

Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու։ Ոչ նրանց եք վախեցնելու, ոչ էլ մեզ։ Իսկ առավելևս՝ չեք կարող փոխել հանրային կարծիքը, որը նախագահ Սարգսյանի ելույթից հետո դարձել է ձեր համար ծայրահեղ անբարենպաստ։ Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականները, փաստերը և փաստարկները դուք չեք կարող չեզոքացնել քաղաքական հետապնդումներով։

Հանրությունը տեսել է ու հասկացել ամեն ինչ։

Ազատություն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղհալածյալներին»: