Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր
Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի կազմակերպման հարցում որևէ ուշացում չկա։
«Այստեղ որևէ ուշացում չկա, պարզապես, երբ համաձայնեցվի, համապատասխան շփումները կիրականացվեն»,– լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպես Պեսկովն արձագանքել է այն դիտարկմանը, թե Թրամփը, կարծես, ցանկանում էր հնարավորինս շուտ զրուցել Պուտինի հետ, սակայն նրանց զրույցը դեռ չի կայացել։
Աղբյուր՝ AntiFake.am