Ուսուցչի օրվա առիթով շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ խոնարհումս բերել եւ շնորհակալ լինել ձեր առաքելության համար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ սիրելի ուսուցիչներ Հայաստանում, Արցախից, Սփյուռքում և Ջավախքում։
Ուսուցչի օրվա առիթով շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ խոնարհումս բերել եւ շնորհակալ լինել ձեր առաքելության համար։
Խոստովանեմ, որ ձեզ հետ աշխատելը պատիվ էր, ձեզանից սովորելը՝ արտոնություն։
Հատուկ երախտագիտությունս իմ ուսուցիչներին։
Նկարում իմ առաջին ուսուցիչ Լյուդմիլա Արտյոմովնան է (կենտրոնում) եւ թիվ 35 դպրոցի տնօրեն, լուսահոգի Ասյա Վարդանովնան»: