Բեռնում...
Բռնապետական ռեժիմները վախենում են ոչ թե ճիչերից, այլ՝ կայուն, կազմակերպված և խաղաղ դիմադրությունից
30-11-2025 17:51 | Կարծիք

Բռնապետական ռեժիմները վախենում են ոչ թե ճիչերից, այլ՝ կայուն, կազմակերպված և խաղաղ դիմադրությունից

AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Օրեր առաջ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն Իմնեմնիմի փոդքասթի տաղավարում էր՝ ի աջակցություն «հետույք» բառի համար երկու ամսով կալանավորված Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի։

Այսօր արդեն Հովհաննես Իշխանյանին եկեղեցուց բռնի ուժով հեռացնում ու բերման են ենթարկում «Գարեգին Բ կաթողիկոս» բացականչելու համար։

Հայաստանում առանց կասկածի հաստատված է բռնապետական ռեժիմ, քանի որ ՀՀ-ում քաղաքացիները, իշխանության քաղաքական ընդդիմախոսները՝

- ձերբակալվում են ոչ իրավաչափ ձևով,
- դատական համակարգը ծառայում է իշխանությանը,
- ազատ խոսքի համար մարդիկ ենթարկվում են կալանքի,
- ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օգտագործվում են որպես ճնշման գործիք։

Բռնապետական ռեժիմները վախենում են ոչ թե ճիչերից, այլ՝ կայուն, կազմակերպված և խաղաղ դիմադրությունից։

Միջազգային հանրությունը շարունակում է լռել․․․
Զսպանակը շարունակում է սեղմվել․․․»: