AntiFake-ի խմբագիր. ՀՀ–ում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են
AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստանում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են»։
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր։
AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր։
Լրատվականի գործունեության եռօրյա փաստացի դադարից հետո մեր աջակիցների շնորհիվ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ մեր աշխատանքները շարունակվում են, բայց ոչ ամբողջ ծավալով։
Հայաստանում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են և այս պահին մենք այդ հետապնդումների ուղիղ թիրախում ենք։ Իհարկե սա էլ կանցնի, քանի որ սեղմված զսպանակը մի օր պայթում է։ Բայց այս ապօրինությունների մասին բարձրաձայնելն օգնելու է մոտեցնել այդ սպասված օրը։
նների մասին բարձրաձայնելն օգնելու է մոտեցնել այդ սպասված օրը»,- գրել է նա։