Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներ
Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Սարգսյանը և Գրիգոր Ճաղարյանը։Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուր՝ Shamshyan.com