Բեռնում...
Ուժերը, որոնք չեն հասկանում, որ ՀՀ-ում չկա դասական ընտրական պրոցես, հաջողության հասնելու շանս չունեն
29-04-2026 13:33 | Կարծիք

Ուժերը, որոնք չեն հասկանում, որ ՀՀ-ում չկա դասական ընտրական պրոցես, հաջողության հասնելու շանս չունեն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են:

Այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն:

Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու ոչ ստանդարտ քայլերով առաջ շարժվելու կամքի և հետևողականության»:

Աղբյուր՝ AntiFake.am